
Խրթխրթան բեզե

Բաղադրիչներ
Ձվի սպիտակուց – 3 հատ
Շաքարի փոշի կամ շաքարավազ՝ չափը՝ ըստ ճաշակի
Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցից, հարել, երբ փրփրի՝ ավելացնել կիտրոնի հյութը։
Այնուհետև հարելը շարունակելով՝ աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին։ Պետք է ստացվի պինդ զանգված։
Խառնուրդը լցնել տոպրակի մեջ և թխման թերթիկի վրա:
Չորացնել 90-110 աստիճան տաքացրած ջեռոցում 1 ժամ։