Փաստաթուղթ. դատավոր Սեդա Սաֆարյանի խոստովանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 7-ին գրել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը իր պաշտոնի հետ անհամատեղելի փաստաբանական գործունեություն է ծավալել: Գրել էինք նաեւ, որ դատավորը ինքնախոստովանել է իր անթույլատրելի արարքը գործընկեր դատավորների մոտ, որը արձանագրվել է ՀՀ Սահմանադրական դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ արձանագրության օրվանից արդեն իրենք ունեն երեք ամիս ժամանակ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով:

Դեռեւս կա երկու ամիս, ու ոչինչ բացառել հնարավոր չէ: Քանի Սեդա Սաֆարյանի եղբայրը արշավ է սկսել մեր թերթի դեմ եւ հայտարարել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը կեղծ տեղեկություն է տարածել ՍԴ դատավորների մոտ Սաֆարյանի ինքնախոստովանության մասով, դիմեցինք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ խնդրելով տրամադրել հունվարի 10-ի Սեդա Սաֆարյանի խոստովանությունը՝ իր անօրինական քայլերի մասով:

Արդյունքում երեկ՝ փետրվարի 10-ին, «Ժողովուրդ» օրաթերթը ՍԴ լրատվական ծառայությունից պաշտոնապես ստացավ Սեդա Սաֆարյանի աշխատակարգային նիստում իր կողմից արված խոստովանության պաշտոնական արձանագրությունը: Ներկայացնում ենք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի խոստովանության փաստաթուղթը՝ լուսանկարով:

 

Տեսանյութեր

Լրահոս