Բաժիններ՝

Չախոխբիլի

Բաղադրիչներ

Հավի միս – 1 կգ

Սոխ – 0,5 կգ

Չիլի պղպեղ – 1 հատ

Սխտոր – 4 հատիկ

Լոլիկ – 1 կգ

Կարագ – 3 ճ/գ

կանաչի- մաղադանոս, համեմ, ռեհան

համեմունքներ- խմելի-սունելի, կծու կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել և լվանալ։

Հեռացնել չիլի պղպեղի սերմերը, կտրել կես օղակներով, ինչպես սոխը: Սխտորն անցկացնել քերիչով, կանաչին մանր կտրատել։

Լոլիկների կեղևը հեռացնել, անցկացնել խոշոր քերիչով։

Տապակը տաքացնել, հավի լցնել մեջը՝ առանց բուսայուղի, թողնել կարմրի, ապա տեղափոխել այլ տարայի մեջ։

Նույն թավայի ձեթ լցնել և սոխը՝տապակել։

Հավի մասերը շարել սոխի վրա, լցնել լոլիկը։ Խառնել բաղադրիչները։ Հասցնել եռման աստիճանի, ապա իջեցնել կրակը: Եփել մոտ 20 րոպե փակ կափարիչով։

Եփելուց 2 րոպե առաջ լցնել բոլոր համեմունքները, բացառությամբ կծու պղպեղի, դնել սխտորը։

8-10 րոպե հետո ավելացնել կծու պղպեղ և թակած խոտաբույսեր։

Բարի ախորժակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս