Ինչո՞ւ չի կարելի ամեն օր ալկոհոլ խմել
Ինչո՞ւ չի կարելի ամեն օր ալկոհոլ խմել` aif.ru-ին պարզաբանել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Սերգեյ Բոյցովը:
Նախ, հայտնի է, որ ալկոհոլի ամենօրյա ընդունումը խրոնիկ ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում:
Երկրորդ, պետք է նկատի ունենալ, որ ալկոհոլի օգտագործումը, և հատկապես ամենօրյա, լուրջ ռիսկային գործոն է սրտանոթային հիվանդությունների, առաջին հերթին, այսպես կոչված, ալկոհոլային կարդիոմիոպաթիայի զարգացման համար: Կարդիոմիոպաթիայի դեպքում սիրտը զգալիորեն մեծանում է, մինչդեռ նրա գործառույթը` որպես պոմպ, շատ կտրուկ նվազում է:
shantnews-ի փոխանցմամբ՝ սրտաբանն ասել է, որն արդու մոտ առաջանում է շնչահեղձություն, այտուց, այսինքն՝ զարգանում է սրտի անբավարարություն։
Բայց ամենավատն այն է, որ սրտի նման փոփոխությունը հաճախ հանգեցնում է հանկարծակի մահվան՝ կյանքին սպառնացող առիթմիայի, փորոքային ֆիբրիլյացիայի զարգացման պատճառով:
Բացի այդ, ալկոհոլի ամենօրյա ընդունումը կարող է հրահրել մեկ այլ տեսակի սրտի ռիթմի խանգարման զարգացում, որն ինքնին հաճախ սուբյեկտիվորեն լավ հանդուրժվում է, մարդիկ կարող են նույնիսկ չիմանալ, որ ունեն ռիթմի այս խանգարումը: