«Հարց քայլիստ Գուգոյին՝ ինչպե՞ս կարող է 25%-ի կողմից ընտրված քաղաքական ուժը ժողովրդի անունից խոսել». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարց քայլիստ Գուգոյին՝ ինչպե՞ս կարող է 25%-ի կողմից ընտրված քաղաքական ուժը ժողովրդի անունից խոսել (լուսանկար)։

Քիչ առաջ ԱԺ-ում Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ քայլիստ Գուգոն սկսեց վիրավերել ներկաներին և կարկիր գծով տանում էր էր այն թեզը, թե «իրենք՝ քայլիստները, ժողովրդի կողմից են ընտրված և ընդդիմությունը ժողովրդի ընտրությունը սխալ է համարում, իսկ ընդդիմությունը մերժված է ժողովրդի կողմից…»

Բոլոր ժամանակներում սեփական պետությանը սարսափելի վնաս հասցրած գործիչները միշտ էլ հղում են տվել “ժողովրդին” և իրենց չարագործությունները և հակաազգային քայլերը բացատրել են “ժողովրդից ստացած մանդատով”՝ Պերիկլեսից սկսած Հիտլերով վերջացրած…
Կան երկրներ, օրինակ՝ Գերմանիան, որտեղ, այո՛, հենց ժողովրդի մեծ մասն՝ ընտրելու իրավունք ունեցողների ԿԵՍԻՑ ավելին մասնակցելով ընտրություններին, իսկ նրանցից մեծ մասն էլ ձայն տալով Հիտլերի ֆաշիստական կուսակցությանն ամբողջովին ըմբոշխնեցին ֆաշիստների կառավարման հետևանքները…
Սակայն Նիկոլ Անհողի և քայլիստների պարագայում, ովքեր միշտ սիրում են խոսել “ժողովրդի” անունից և սեփական դավաճանությունը և կառավարման ձախողումները բարդում են իրենց ընտրած “ժողովրդի” վրա՝ կեղծիք է և մանիպուլյացիա…

Ի գիտություն քայլիստ Գուգոյի և մյուս նիկոլականների՝ 2021 թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ԸՆԴԱՄԵՆԸ 48,63 %-ը՝ այսինքն ՈՉ 50%+1ձայնը, որ համարեինք, որ ընտրողների ՄԵԾ մասն է մասնակցել և ձայն տվել քայլիստներին… Ստացվում է՝ այդ ժամանակ գրանցված 2 միլիոն 591 հազար 316 ընտրողներից ԱԺ արտահերթ ընտրություններին քայլիստներին ձայն է տվել ընդամենը 688 հազար 761 ընտրող, որը կազմում է 25-26 % …

Հիմա հարց քայլիստ Գուգոյին՝ ինչպե՞ս կարող է 25%-ի կողմից ընտրված քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ խոսել ժողովրդի անունից…

Քայլիստ Գուգոն, իր շեֆ Նիկոլը և մյուս քայլիստները միամիտներին խաբում և մանիպուլացնում են, հայտարարելով, թե իրենք 2021 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ստացել են 53․92% ձայն, բայց դիտավորյալ չեն նշում, որ այդ ձայները նրանց տվել են ընդամենը ընտրությանը մասնակցած ընտրողները…
Քայլիստ Գուգո՛ , բավ է խոսես ժողորդի անունից…Դուք 25-26 %-ի կողմից ընտրված իշխանություն եք…»։

Տեսանյութեր

Լրահոս