«Լավրովը մեզ ասում է՝ սթափվեք». Արմեն Ռուստամյան
«Մեզ երբեք չի կարելի մի դիվանագետից ակնկալել ավելի հայ լինել, քան մենք ինքներս ենք։ Գլոբալ առումով ես սա համարում եմ երկարատև մի գործընթացի արդյունք, որը լատենտ բնույթով Հայաստանում իրականացվում է, դրա արդյունքները մենք հիմա ստանում ենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցում հնչեցրած այն մտքին, որ «Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները»։
Ըստ նրա, հայկական կողմը ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում չստեղծեց անվտանգային նոր համակարգ, բայց համապատասխանաբար քանդում է։
«Լավրովի շուրթերից հնչեցրածը կարելի է այդպես մեկնաբանել, որ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, կգնահատեք նրա բացակայությունը։ Դժբախտաբար սա է իրականացվում, իսկ դա շատ վտանգավոր է։ Կրկնում եմ, եթե մենք այսօր չենք կարողանում համապարփակ մեր անվտանգային համակարգը նորովի ձևավորել ու քանդում ենք այն, ինչ ունենք, ապա ունենալու ենք այս արդյունքները։ Կարծում եմ՝ Լավրովը դիվանագիտական էթիկետը շրջանցելով՝ շատ հստակ ուղերձներ է ուղղում, որպեսզի մենք սթափվենք»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում