Պարզվել է մակարոնեղեն ուտելու և նիհարելու միջոց
Բրիտանացի սննդաբան Էմմա Բեքեթն ասել է, որ մակարոնեղենը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս և անվանել այն ուտելով նիհարելու միջոց։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Փորձագետի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի արագ են նիհարում, երբ կանոնավոր մակարոն են ուտում։ Նա նշել է, որ պետք է այն օգտագործել ողջամիտ քանակությամբ:
«Այսպիսով, սպագետտիից հրաժարվելու փոխարեն, մտածեք ձեր չափաբաժնի չափը կրճատելու մասին»,– ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել նա:
Բեքեթն առաջարկում է անցնել ամբողջական հացահատիկային մակարոնեղենի, որն ավելի շատ մանրաթել է պարունակում, ինչը դրականորեն է ազդում աղիքների առողջության վրա և երկարացնում հագեցվածության զգացումը։