«Իմ աշխատանքի հետ կապված՝ միշտ այստեղից եմ առևտուր արել. չգիտեմ՝ ինչ անեմ». տոնավաճառի հաճախորդ
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:
Մի քաղաքացի էլ, որ մշտապես օգտվել է այս տոնավաճառից, ասաց, որ հիմնականում եկել է առևտուր անելու նպատակով:
«Կտոր էի առնում՝ իմ աշխատանքի բնույթով պայմանավորված: Հիմա եկել եմ նորից առնեմ՝ փակ է, ի՞նչ անեմ, աշխատանքս մնաց»,- դժգոհեց քաղաքացին: