«Տուն գնացեք, ժողովուրդ, հիմա 10 հոգով գնում ենք տեսչական մարմին, առավոտյան ամեն ինչ կասեմ». տոնավաճառի տնօրեն

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է: Տնտեսվարողը տեսչության արձանագրած 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը դիմելով աշխատակիցներին՝ ասաց, որ գնում են տեսչական մարմին՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով:

«Վաղը առավոտյան 9:30 հավաքվեք այստեղ, մենք ամբողջը ձեզ կասենք: Այսօր մնալ, սպասել, մրսել: Մի՛ հիվանդացեք, չեմ ուզի, որ կանգնեք, սպասեք»,- ասաց Սամվել Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728