Բաժիններ՝

Տղայիս չեն թողնում` բռնցքամարտի առաջնությանը մասնակցի. Հակոբկոխյանը բողոքի ակցիա է անում. Սպուտնիկ Արմենիա

Բռնցքամարտիկը վստահ է` որդու դեմ են դուրս եկել, որովհետև ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն

Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է անում։ Անվտանգության աշխատակիցները նրան հորդորում են իջնել, որպեսզի սկսեն մենամարտերը, սակայն Հակոբկոխյանը հրաժարվում է։ Ասում է, որ որդուն` Հարություն Հակոբկոխյանին, թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը։

Նա վստահ է` պատճառն այն է, որ ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար ու գերագույն գլխավոր հրամանատար։

«Որ ինձ հարգեին, կթողնեին` որդիս մասնակցի առաջնությանը։ Թողե՛ք ես իմ բողոքի ակցիան իրականացնեմ։ Կենսագրությունս կերտել եմ ռինգում, հենց այստեղ էլ բողոքի ակցիան պետք է անեմ։ Տղայիս հավաքների չեն տանում, մրցումների չեն կանչում։ Ես իմ ուժերով եմ տղայիս մրցումների ուղարկում, որպեսզի նրա մոտ մարզական աճ գրանցվի»,– ասաց Հակոբկոխյանը։

Առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 տղամարդ և 14 կին մարզիկ, մեկնարկել է այսօր «Դինամո» մարզադահլիճում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս