«Հակաիրանական լրատվամիջոցներով փորձ է կատարվում ուռճացնել Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները». Վարդան Ոսկանյան

Իրանագետ վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է, «Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։

Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031