Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը հիշել է իր առաջին ուսուցչուհուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի օրը կառավարության անդամների հետ հանդիպմանը քննարկելով կրթության և դաստիարակությանն առնչվող հարցերը, հիշել է իր առաջին ուսուցչուհի Թամարա Չիժովային։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը կրթության նախարար Սերգեյ Կրավցովին հարցրել է՝ հիշո՞ւմ է արդյոք իր առաջին ուսուցչին։
«Իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Իմ առաջին ուսուցիչը տարրական դասարաններում էր… հրաշալի շրջան է, որ ես երբեք չեմ մոռանա»,- պատասխանել է նախարարը:
ՌԴ նախագահը կիսվել է իր հիշողություններով. «Ես նույնպես հիշում եմ (առաջին ուսուցչուհուն)։ Չիժովա Թամարա Պավլովնան էր։ Շատ բարի էր, պրոֆեսիոնալ ուսուցիչ, շատ բարի կին»,- կարոտով ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Չիժովան իրեն դասավանդել է առաջին դասարանից։