![](/banners/BeFunky-design.jpg)
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և դանակ
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1040490.jpg)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, զենք, զինամթերք ապօրինի պահելու և կրելու համար ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և բարդ փականով, 9 սմ շեղբով դանակ:
Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն: