Բաժիններ՝

Ռաֆայել Նադալի վնասվածքը լուրջ է. նա բաց կթողնի 6-8 շաբաթ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի ստացած վնասվածքը լուրջ է:

Իսպանացին իր սոցցանցերի էջերում գրել է, որ բժշկական հետազոտությունից հետո հայտնի է դարձել, որ մկանային վնասվածք ունի, որի վերականգման համար կպահանջվի 6-8 շաբաթ ժամանակ:

Նախօրեին` «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 65-րդ ռակետ Մաքենզի Մակդոնալդի հետ: 2 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում Նադալը զիջեց մրցակցին երեք սեթերից հետո` 6:4, 6:4, 7:6 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031