Հայաստանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպմանն քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը և բոլոր այն հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված։

«Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի հետ փակման հետ կապված։ Ներկայացրել եմ առկա իրավիճակը։ Կարող եմ վստահ ասել, որ ֆրանսիացի մեր գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքի շուրջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ամփոփելով Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպման արդյունքները։

Առիթից օգտվելով՝ Ալեն Սիմոնյանը նաև շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի Հանրապետության կողմից բոլոր նախաձեռնությունների համար, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի համար ։

«Բնական է՝ պատասխանեցի բոլոր այն հարցերին, որոնք հետաքրքրում են ֆրանսիացի մեր գործընկերներին»,- եզրափակեց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս