«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան. Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին». Անդրեի կոչը

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան… Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք: Սիրելի հետևորդներ ջան մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,- ֆեյսբուքյան իր էջում նման կոչով իր ընկերներին դիմել է երգիչ Անդրեն։

Հիշեցնենք, որ արդեն 33 օր է՝ 120 հազար արցախահայեր կանգնած են հերթական փորձության առջև՝  դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ արցախահայության համար ստեղծելով հումանիտար աղետ։  Արցախն արդեն մի քանի օր է՝ հոսանքազրկված է, իսկ երեկվանից անջատվել է նաև ինտերնետ կապը։

Տեսանյութեր

Լրահոս