«Ադրբեջանում ինչ-որ զարգացումներ են սպասվում». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում ինչ-որ զարգացումներ են սպասվում։ Ներքին քաղաքական կյանքն այդքան էլ կարծես թե հարթ չի ընթանում։

Առայժմ կարծես թե կուլիսային են գզվրտոցները, բայց ժամանակ առ ժամանակ որոշ կնճիռներ դուրս են գալիս կուլիսներից։

Արդբեջանում կարծում են, որ երկրին հարկավոր է դատաիրավական բարեփոխումներ կատարել, որպեսզի տնտեսական լավ արդյունք գրանցեն։

Այսինքն, այդ երկրում կամ տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում, կամ էլ փորձում են սոցիալական փաթեթավորմամբ որոշ դատաիրավական բարեփոխումներ իրականացնեն, որը կամրապնդի Բաքվի բռնապետի իշխանությունը։

Ճիշտն ասած, ես հակված եմ նրան, որ Բաքվի բռնապետի իշխանությունը պահելու խնդիր է դրված այսօր։ Կարծես թե այլևս Արցախյան հարցն էլ չի աշխատում, որպեսզի պահի իշխանությունը անսասան ու նոր բան է հարկավոր։ Գնում է ներքին մահակը գործի դնելու ճանապարհով․․․»։

Տեսանյութեր

Լրահոս