
Զորահավաքը Ռուսաստանում վկայում է ռուսական զորքերի նոր հարձակման մասին. Ստոլտենբերգ

«Հակամարտության կարգավորման պայմանագրի պայմանները կախված կլինեն մարտադաշտի իրավիճակից։
Պատերազմների մեծ մասն ավարտվում է խաղաղ բանակցություններով։ Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաև այս պատերազմի դեպքում։ Բայց մենք գիտենք, որ պայմանները, որոնցով կկնքվի պայմանագիրն Ուկրաինայի համար, լիովին կախված են մարտադաշտում ուժերի հարաբերակցությունից:
Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր նպատակներից Ուկրաինայում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա անհրաժեշտ է համարել, որ Արևմուտքը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: