ԱՀ առողջապահության նախարարն այցելել է բուժմիավորումներ․ քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները
Դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։
Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում գործադիր տնօրենները ներկայացրել են բուժհիմնարկների գործունեությունը։ Նախարարը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը, քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները։
Նախարար Սամվել Ավետիսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականեր բուժհիմնարկների բնականոն աշխատանքների բարելավման ուղղությամբ և հավելել, որ նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ։