Հունական թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ալյուր – 500գ
2. ձիթայուղ – 125 մլ
3. սերուցքային կարագ – 115 գ
4. շաքարի փոշի – 115 գ
5. նարնջի հյութ – 60 մլ
6. կոնյակ – 60 մլ
7. 1 նարնջի կեղև
8. փխրեցուցիչ – 1 թ/գ
9. սոդա – կես թ/գ
10. աղացած դարչին – 2 թ/գ
11. աղացած մեխակ – կես թ/գ
12. մի պտղունց մշկընկույզ
13. աղ – կես թ/գ
Օշարակի համար
1. 1 բաժակ մեղր
2. 225 գ շաքարավազ
3. կես դարչինի ձողիկ
4. 1/4 նարնջի կեղև
Պատրաստման եղանակը
Պատրաստել օշարակը։
Օշարակի համար նախատեսված բոլոր բաղադրամասերը դնել կաթսայի մեջ, լցնել 250 մլ ջուր, խառնել, եռացնել։
Այնուհետև ցածրացնել կրակը, խառնելով եփել ևս 5-10 րոպե՝ մինչև օշարակը մի քիչ խտանա։
Հեռացնել վրայի փրփուրը, ապա օշարակի միջից հեռացնել դարչինի ձողիկը և նարնջի կեղևը։
Թույլ կրակի վրա տաք պահել օշարակը մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն։
Մատուցման համար
1. 150գ ընկույզ
2. պիստակ
3. աղացած դարչին – 1 ճ/գ
Մատուցման համար մանր կտրատել պիստակները և ընկույզը, խառնել դարչինի փոշու հետ։
Ջեռոցը տաքացնել 170 աստիճան։
Հարիչի ամանի մեջ լցնել ձիթայուղը, կարագը, շաքարի փոշին և բոլոր համեմունքները, 5 րոպե հարել։
Առանձին ամանի մեջ խառնել նարնջի հյութը, կոնյակը, փխրեցուցիչը և սոդան։
Երբ խառնուրդը կսկսի փրփրել, միացնել 2 խառնուրդները։
Ավելացնել աղը և նարնջի կեղևը, հարել 2 րոպե։
Աստիճանաբար ավելացնել այնքան ալյուրը մինչև խմորը պնդանա։
Խմորից պատրաստել ընկույզի չափով գնդիկներ, և թխել 25-30 րոպե, մինչև մուգ ոսկեգույն դառնալը։
Այնուհետև թխվածքաբլիթները հանել ջեռոցից, և գնդիկները եռացող օշարակի մեջ եփել 1-2 րոպե։
Պատրաստի թխվածքաբլիթները դասավորել մատուցման ափսեի մեջ, վրան լցնել մնացած օշարակը և ձևավորել մանրացրած ընկույզներով և դարչինով։
Պահել սենյակային ջերմաստիճանում, ծածկելով փայլաթիթեղով։