Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելու հանգամանքը վկայում է, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի արցախցիները համակերպվեն պարտության հետ։