BRICS-ը կարող է վերածվել 15–17 երկրների միավորման, եթե ընդունվեն բոլոր ցանկացողները. Լավրով
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) «հնգյակը» կարող է վերածվել 15–17 պետությունների միավորման, եթե խումբ ընդունվեն անդամակցության ցանկություն հայտնող բոլոր երկրները, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ելույթի ժամանակ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Այս ձևաչափը (RIC՝ Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), բոլորս գիտենք, կյանքի ուղեգիր տվեց BRICS «հնգյակին», որն այժմ մեծ ուշադրության է արժանանում:
Պետությունների մի ամբողջ հերթ է գոյացել լիիրավ անդամակցության նկրտումներով: Եթե բոլորի ցանկությունը բավարարվի, ապա «հնգյակը» կվերածվի 15–17 երկրների միավորման, ինչպես ցույց տվեց BRICS-ի հունիսյան գագաթնաժողովը, որը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրեցին մեր չինացի գործընկերները»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ RIC-ը մնում է գործող ձևաչափ, որի շրջանակներում հանդիպում են ոչ միայն ԱԳՆ ղեկավարաներն, այլև առևտրի, էներգետիկայի և տնտեսական զարգացման նախարարները: