Հայաստանը միայն կողջունի ԵՄ առաքելության ժամկետի երկարաձգումը. Արարատ Միրզոյան

Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ: Այսօր ասել է Արտաքին գործերի նախարար Միրզոյանն Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանը մոնիտորինգային առաքելություն տեղակայելու հարցով ավելի վաղ դիմել էր տարբեր կառույցների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին և  ԵՄ-ին։

«Օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության մանդատն ավարտվելու է դեկտեմբերի 20-ին։ Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝ երկարաձգելու այդ մանդատը և  շարունակելու  իրենց առաքելությունը երկու պատճառով. առաջինը՝ այս առաքելության չեզոքության վերաբերյալ չկան կասկածներ, բացի այդ, նրանց տված գնահատականները կարևոր են լինելու միջազգային կառույցների համար, որպեսզի հասկանան, թե որտեղ են ադրբեջանական և հայկական զորքերը տեղակայված, կարևոր է, որ նրանք կարող են նաև արձանագրել այն ավերածությունները, որոնք ունեցել է հայկական կողմը։  Երկրորդ պատճառն այն է, որ միայն չեզոք դիտորդների ներկայությունը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ իրավիճակի հետագա սրման հարցում։ Կարծում եմ՝ ԵՄ այս առաքելությունը հենց նման դերակատարում է ունեցել, ուստի ՀՀ-ն միայն ողջունում է վերպետական կազմավորումներից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության տեղակայումը»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս