Հայաստանից, ՌԴ-ից, Թուրքիայից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին գրանցվել է 299 հազար 605 միջազգային զբոսաշրջային այցելություն: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ տվյալների՝ նրանցից 108 հազար 247-ը ռուսաստանցի են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշն աճել է 362 տոկոսով:

Հատկանշական է նաև, որ արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ Ռուսաստանն առաջատար է դեպի Վրաստան միջազգային զբոսաշրջիկների վիճակագրությամբ։

Միջազգային զբոսաշրջիկների թիվն ըստ երկրների.

  • Ռուսաստան՝ 108 հազար 247 այցելու՝ 362,1 տոկոս աճ,
  • Թուրքիա՝ 101 հազար 940 այցելու՝ 212,9 տոկոս աճ,
  • Հայաստան՝ 71 հազար 785 այցելու՝ 272,1 տոկոս աճ,
  • Իսրայել՝ 15 հազար 386 այցելու՝ 27,9 տոկոս աճ,
  • Ուկրաինա՝ 13 հազար 631 այցելու՝ 56,7 տոկոս աճ,
  • Ադրբեջան՝ 12 հազար 419 այցելու՝ 54 տոկոս աճ,
  • Բելառուս՝ 6 675 այցելու՝ 142,9 տոկոս աճ,
  • Իրան՝ 6 508 այցելու՝ 121 տոկոս աճ,
  • Ղազախստան՝ 6 253 այցելու՝ 21,5 տոկոս աճ:

Տեսանյութեր

Լրահոս