Սննդաբանը զգուշացրել է արագ նիհարելու վտանգավոր հետևանքների մասին
Քաշի շատ արագ կորուստը սպառնում է վատթարացնել առողջությունը, ասել է է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։ «Вечерняя Москва»-ին տված հարցազրույցում նա զգուշացրել է քաշի կտրուկ կորստի վտանգավոր հետևանքների մասին։
Սննդաբանը նշել է, որ նիհարելու տեմպերի վրա ազդում է մարդու հասակը, քաշը և տարիքը։ Որքան ծանր է մարմնի զանգվածը, այնքան ավելի արագ է նիհարելու ընթացքը: Մարմնի նորմալ քաշին մոտենալու դեպքում նիհարելու ընթացքը կդադարի, ասել է նա, և կարող է տևել ավելի քան մեկ տարի: «Եթե կա ավելորդ քաշ (մոտ 10-15 կիլոգրամ), ապա երեք-չորս ամսվա ընթացքում իրավիճակը կարող է կարգավորվել բժշկի հսկողության ներքո»,- օրինակ է բերել նա։
Երրորդ աստիճանի ճարպակալման դեպքում, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 40 միավորից ավելի է, մարդուն նորմալ քաշի բերելու համար կպահանջվի երկու-երեք տարի, բացատրել է բժիշկը։
Ավելին, շարունակել է սննդաբանը, քաշի կտրուկ նվազումը սթրեսային կարող է լինել նույնիսկ պատրաստված օրգանիզմի համար։
«Շատ կարևոր է նիհարել սկսելուց առաջ համալիր հետազոտություն անցնելը, պատճառները բացահայտելը, ցանկացած խախտում շտկելը։ Ավելորդ ճարպը մշակելու և մկանային զանգվածը չկորցնելու համար հարկավոր է աստիճանաբար նվազեցնել քաշը, հակառակ դեպքում կլինեն խափանումներ»,- եզրափակել է Ռուսակովան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Unsplash