Բաժիններ՝

Մունդիալ-2022. Մարոկկո-Խորվաթիա խաղում դարպասի գրավում չարձանագրվեց

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության F խմբի առաջին տուրում Մարոկկոյի ընտրանին մրցեց Խորվաթիայի` Մունդիալի գործող փոխչեմպիոնի հետ:

Ալ Խոր քաղաքի «Ալ Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներում առավելությունը խորվաթների կողմն էր: Իսկ Մարոկկոյի ընտրանին շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Վիճակագրությամբ Խորվաթիայի ընտրանին գնդակին տիրելու հարաբերակցության զգալի առավելություն ուներ` 56/32-ի: Խորվաթիայի ընտրանուն գրոհները եզրափակելու պահին պակասում էր միայն դիպուկությունը: Մարոկկոյի ընտրանին էլ գրեթե անթերի էր գործում պաշտպանությունում: Թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման:

Երկրորդ խաղակեսում Մարոկկոյի ընտրանին սկսեց առավել շատ տիրել նախաձեռնությանը և շատ անհանգստացնել խորվաթներին: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

 

Մարոկկո-Խորվաթիա`0:0:

F խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը կխաղա Կանադայի, իսկ Մարոկկոն` Բելգիայի հետ: Հանդիպումները կկայանա նոյեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930