«Երանի այն օրը, երբ նորից կվերականգնենք մեր տան պատիվն ու էլ այսպես անպատիվ, անապագա Ամանորի չենք պատրաստվի…..». Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից Եռաբլուրից տուն եմ գալիս…. քաղաքում փակ փողոցներ, ինչ-որ նախատոնական պատրաստություններ….տոնածառ…..
Գուցե բնական է. կյանքը շարունակվում է, և գուցե այսքան վիրավորական չլիներ, եթե միայն չիմանայինք, որ նրանք, ովքեր այսօր երկիրը նախապատրաստում են շքեղ Ամանորի, գիտեին, թե քանի հազար կյանքի գնով են «ազատվելու» Արցախից…. և նրանց համար այդքան մեկ չլիներ իրենց մեռած խղճին մնացած 5000+230 անավարտ կյանքի պատմություն, այդքան արյուն, սիրո կարոտ, այդքան չծնված երեխայի չհնչած ճիչ ու այդքան ավերված ընտանիքների մոխրացած երազանք,,,,,
Գիտեմ, կյանքը շարունակվում է…. բայց անցնում եմ ամեն զարդարանքի մոտով ու հիշում դեռ ընդամենը 2 ամիս առաջ առաջնագծում կռիվ տված ու տասնյակ զինվորներ կորցրած մի հրամանատարի խոսքեր. «Մենք ոչնչի կարիք չունենք, տիկին Տոնոյան, առանց հաց էլ կկռվենք, առանց տաք հագուստի էլ, միայն թե ստիպեք ԴՐԱՆՑ մեզ նորմալ զինել…… առյուծ տղերքս մինչև ատամները զինված ոչխարների դեմ մաղվում են օրօրի….. վիրավորանքից ապրել չի լինում, ուր մնաց կռվել……»:
Հա, գիտեմ, կյանքը շարունակվում է…. ու խոսքս այն 5230 մարած օջախների մասին չէ, մեզ ցավի շիրմաքարի տակից այլևս ոչ ոք չի հանի….. խոսքս էն լույս տղաների մասին է, որ հիմա կիսազինված կանգնած են սահմանին ու կարող էին նաև շաաատ լավ զինված լինել… ու շաաատ լավ պաշտպանված լինել, եթե մենք ԴՐԱՆՔԻ փոխարեն ՄԵՐՈՆՔ ունենայինք ու շատ չէ, ասենք մի հինգ տարի որոշեինք չուտել, չխմել, չտոնել, այլ միայն զինվել, զինվել ու զինվել……..
Երանի այն օրը, երբ նորից ազգովի կվերականգնենք մեր տան պատիվն ու էլ այսպես անպատիվ, անորոշ, անապագա Ամանորի չենք պատրաստվի…..
Ու տղերքն էլ անիմաստ զոհաբերված չեն լինի…..»