Իլոն Մասկը չեղարկել է Twitter-ի աշխատակիցների մի շարք արտոնություններ
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի սեփականատերը, չեղարկել է ընկերության աշխատակիցների մի շարք արտոնություններ:
Խոսքը, մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տնային ինտերնետի, ուսուցման և վերապատրաստման, երեխաների ցերեկային խնամքի մասին է:
«Արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն և կարող են վերականգնվել, երբ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվի», – պորտալը մեջբերում է իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթուղթը: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել է 2006 թվականին:
Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում:
Իլոն Մասկը ընկերությունը ձեռք է բերել հոկտեմբերի 27-ին 44 միլարդ դոլարով: Twitter-ի սեփականատերը դառնալուց հետո Մասկը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել ինչպես ընկերության կառավարման, այնպես էլ սոցիալական ցանցի քաղաքականության մեջ: