Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը – դա կարող էր անել միայն ՔՊ-ն․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր…

Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, որովհետև նման բան չի կարող լինել երբեք…

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը – դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։

ՀԳ. Մտածում եմ՝ կարողա՞ ինչ-որ մեկը գռազ էր եկել, որ նման բան է անելու… Ո՞վ կարող է բացառել…»։

Տեսանյութեր

Լրահոս