Բաժիններ՝

«Mazda»-ն կողաշրջվել է, իսկ «VAZ-2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Նոյեմբերի 18-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (Վարորդ՝ Հ․ Շ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին, իսկ «Mazda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ Փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով։ Վերջիննես հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակ գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930