Բաժիններ՝

Ռեստորանի մոտ կատարված սպանության փորձը բացահայտվել է

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի ռեստորաններից մեկի տարածքում 41-ամյա մի տղամարդ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ։ Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։

Ռեստորանի տարածքում վեճ էր տեղի ունեցել, ինչից հետո Էջմիածնում բնակվող 41-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել «Օպելի» ուղղությամբ, որի սրահում 37-ամյա վարորդից բացի եղել էր նաև 35-ամյա մի տղամարդ։ Երկուսն էլ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ են։

Դեպքի հանգամանքները պարզելուց հետո ոստիկանության ծառայողները սկսեցին կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք, որի արդյունքում Էջմիածնի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հետը բերելով «Բայկալ» որսորդական հրացանը, որից, ըստ նրա՝ կրակել էր «Օպելի» ուղղությամբ:

41-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է տարածքային քննչական մարմին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս