
Օգոստոսից հետախուզվող 48-ամյա Ալեք Մ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 48-ամյա Ալեք Մ.-ն, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: