Բաժիններ՝

Գևորգ Բաղդասարյանի շուրջ օղակը սեղմվում է

Գլխավոր դատախազությունում անհասկանալի իրավիճակը, կապված դատախազի տեղակալներից Գևորգ Բաղդասարյանի պաշտոնավարման հետ, շարունակվում է:

168.am-ն անդրադարձել է Աննա Բաղդասարյան-Գևորգ Բաղդասարյան հարաբերությունների ենթաշերտերին, ներկայացրել իրավիճակը Գլխավոր դատախազությունում, երբ Գևորգ Բաղդասարյանին չեն հրավիրում անգամ այնպիսի հանդիպումներին, որոնցում ենթադրվում է դատախազության ղեկավար կազմի մասնակցություն:

Մենք տեղեկացանք, որ Գևորգ Բաղդասարյանի շուրջ օղակն այն աստիճանի է սեղմվել, որ վերջինս դուրս է մղվում հնարավոր բոլոր հանձնաժողովներից ու խորհուրդների կազմերից:

Այսպես՝ Արդարադատության ակադեմիայի կայքում ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում թերևս դեռ Գևորգ Բաղդասարյանի անունն է գրված, բայց մեր տեղեկություններով՝ Գևորգ Բաղդասարյանն այլևս այդ խորհրդի կազմում չէ: Նրա փոխարեն այժմ գլխավոր դատախազի հրամանով՝ այդ տեղը զբաղեցնում է գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ՝ Անահիտ Մանասյանը:

Կարդացեք նաև

Գևորգ Բաղդասարյանն արդեն նաև դատախազների ընդունելության կամ, ինչպես ավելի հայտնի է, ատեստացիայի հանձնաժողովի նախագահը չէ: Նրա փոխարեն՝ այդ հանձնաժողովում կպաշտոնավարի Գլխավոր դատախազի տեղակալներից Արթուր Պողոսյանը:

Գևորգ Բաղդասարյանն արդեն նաև ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահը չէ: Այդ պաշտոնում ևս նրան փոխարինել է Անահիտ Մանասյանը:

Ի դեպ, դատախազության պաշտոնական կայքում Անահիտ Մանասյանի կենսագրության մեջ արդեն իսկ ֆիքսված են նրա գործունեության նոր շրջանակները:

Հիրավի, նախանձել կարելի է Գևորգ Բաղդասարյանի դիմացկունությանն ու համբերությանը: Ամեն մեկը չէ, որ կարող է երկար դիմանալ նրան, ինչ արդեն երկու ամիս կատարվում է գլխավոր դատախազի հետ ու նրա շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս