Բաժիններ՝

Զոկովիչը հաղթանակով է սկսել ATP ամփոփիչ մրցաշարը

Սերբ թենիսիստ Նովակ Զոկովիչը հաղթանակով է մեկնարկել ATP տարվա ամփոփիչ մրցաշարում:

Իտալական Թուրին քաղաքում ընթացող ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Զոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ և 1 ժամ 40 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:4, 7:6 հաշվով:

Մեկնարկային տուրում հաղթանակ են տոնել նաև Անդրեյ Ռուբլովը, Կասպեր Ռուդը:

Ավելի վաղ` ATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի մեկնարկում Ռաֆայել Նադալի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ Տայլոր Ֆիցն էր: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղի արդյունքում իսպանացին զիջել է երկու սեթերից հետո` 6:7, 1:6 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930