
Հայկական Պրեմիեր լիգայի առաջատարն «Ուրարտու»-ն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրից հետո առաջատարն անփոփոխ է: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ուրարտու»-ն:
Հայկական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում հաղթանակ տոնեցին «Վան»-ը, որը 1-0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ, և «Արարատ-Արմենիա»-ն, որը 1-2 հաշվով հաղթեց «Նոա»-ին: Երեք հանդիպում ավարտվեց ոչ-ոքի հաշվով:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 38 միավորով «Ուրարտու»-ն է: Երկրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 35 միավոր, իսկ եռյակը 34 միավորով եզրափակում է «Ալաշկերտ»-ը: «Փյունիկ»-ը, որը մի քանի հանդիպում պակաս է անցկացրել, 4-րդն է՝ 27 միավորով: «Վան»-ը (23 միավոր) 5-րդն է, «Լեռնային Արցախ»-ը (20 միավոր)` 6-րդը, «Արարատ»-ը (18 միավոր)` 7-րդը: Իսկ «Շիրակ»-ը, ԲԿՄԱ-ն և «Նոա»-ն հաջորդաբար եզրափակում են մրցաշարային աղյուսակը: