Բաժիններ՝

Սի Ծինպինը կմասնակցի G20-ի եւ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներին

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը մտադիր է մասնակցել Քսանի խմբի (G20) եւ Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովներին: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինի՝ նոյեմբերի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես հետեւում է հաղորդագրությունից, Սի Ծինպինն Ինդոնեզիայի Բալի կղզի կայցելի նոյեմբերի 14-ից մինչեւ 17-ը՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, իսկ նոյեմբերի 17-ից մինչեւ 19-ը այց կկատարի Թաիլանդ, որտեղ կմասնակցի ԱԽՏՀ-ի ղեկավարների հանդիպմանը: ՉԺՀ-ի նախագահը պլանավորում է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ G20-ի եւ ԱԽՏՀ-ի հարթակներում:

«(Գագաթնաժողովների) հարթակներում Սի Ծինպինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Սենեգալի նախագահ Մաքի Սալեմի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսի եւ այլ պետությունների ղեկավարների հետ,- ասված է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Բալիում Բայդենի հետ Սի Ծինպինի հանդիպման ընթացքում Չինաստանը տրամդրված կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացմանը, հայտարարել են ՉԺՀ ԱԳՆ-ում: Ինչպես նոյեմբերի 10-ին հայտարարել է Սպիտակ տունը, Բայդենի եւ Սի Ծինպինի հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Բալիում՝ G20-ի գագաթնաժողովի հարթակներում, G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15 -16-ը, ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը՝ նոյեմբերի 16 – 19-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս