
Բայդենը 2023թ․ սկզբին կորոշի՝ առաջադրվե՞լ, թե՞ ոչ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է հաջորդ տարվա սկզբին վերջնականապես որոշել, թե իր թեկնածությունն առաջադրի արդյոք երկրորդ ժամկետի համար:
«Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:
Բայդենը հիշեցրել է, որ քանիցս հայտարարել է, թե պլանավորում է ձգտել հասնել վերընտրվելու, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունել:
«Որոշումը մենք կընդունենք ընտանեկան միջավայրում: Կարծում եմ՝ բոլորը ցանկանում են, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ… Չեմ կարծում, թե հարկավոր է շտապ լուծել այդ հարցը»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: