Եվրամիության էներգետիկայի նախարարները աջակցում են գազի համատեղ գնումներին

ԵՄ էներգետիկայի նախարարները աջակցություն են հայտնել տարածաշրջանի համար գազի համատեղ գնումներին՝ մինչև հաջորդ ձմռանը պահեստարանները լցնելու համար:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։

«Համատեղ գնումների իրականացման այս գաղափարին մեծ աջակցություն կլինի նախարարների կողմից», – ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո:

Եվրահանձնակատարի խոսքով, խոսքը գնում է ընթացիկ ջեռուցման սեզոնից հետո նման գնումների միջոցով գազի պահեստարանները համալրելու հնարավորության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31