Զուրաբիշիլին տեղյակ չէր Ալիևի Վրաստան կատարած այցի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմից հայտնել են, որ Վրաստանի նախագահին չեն տեղեկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ հաղորդագրության, չնայած Զուրաբիշվիլիի ցանկությանը, նախագահների միջև հանդիպում չի կայացել:
«Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։
Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է համարում հանրությանը հայտնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։
Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկայացավ։
Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը` մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Նախագահին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստան էր ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: