Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք են հանձնել հակառակորդին․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք են հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը հանձնելով գալիս ես ու ասում՝ դե սեպտեմբերի 21-ին տոնական առիթով պարգևավճարը ընդունված է եղել, ես էլ բաժանում եմ։ Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ՝ «Հայաստան» խմբակցության անդամների՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանն ասել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Շատ բան է ընդունված եղել, հետո՞։ Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ այս 30 տարիների ընթացքում ձեռք բերված բոլոր արժեքները այս իշխանությունները ոտնահարել են՝ Արցախ, բանակ, Հայաստանի ինքնիշխանություն, պետականաշինություն։ Եթե այսօր պետությունը գոյություն ունի, ապա այդ 27 տարիների ընթացքում ստեղծված քաղծառայության համակարգի շնորհիվ է։ Նախկինում թերություններ էլ են եղել, ո՞վ է ասում, թե չեն եղել, բայց սրանք եկել ու այդ թերությոնները բազմապատկել են։ Եթե իրենք քննադատում էին խնամի, ծանոթ, բարեկամ կոչվածը, ընտրություններում ճնշումները, հիմա իրենք են նույնը անում։ Անընդհատ հանձնելով՝ հարց չեն լուծում, ինչքան հանձնեցիր, թուրքը ավելի շատ է ուզելու»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս