Բաժիններ՝

Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը

Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջեւ ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»: Այդ մասին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը:

Նախարարի խոսքով՝ «ընդդիմադիր տարրերը» Թուրքիայի ներսում եւ նրա սահմաններից դուրս «միտումնավոր հարցեր են բարձրացնում» Ռուսաստանի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ: «Թուրքիան զգուշորեն Է գործում միջազգային ֆինանսական համակարգի շրջանակներում: Նա իրեն այնպես չի պահի, որը խախտումների կհանգեցնի միջազգային ֆինանսական համակարգում: Մենք դա հստակ հասկանալ ենք տալիս: Մեզ մոտ ամեն բան գալիս Է օրինական ճանապարհով»,-հայտարարել Է Նեբաթին: Արեւմուտքի մի շարք երկրների կառավարություններ կասկածներ են հայտնում, որ Անկարան կարող Է օգնել Մոսկվային՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31