
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, նշված է
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:
Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:
Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: