«Դուք չեք զբաղվու՞մ քաղաքականությամբ». Կարեն Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք չեք զբաղվու՞մ քաղաքականությամբ
Հավանաբար որոշ դասախոսներ ու ծնողներ չգիտեն, կամ ուսանողներին չեն տեղեկացրել, որ ցանկացած ոլորտում վարվող քաղաքականության դեմ ցանկացած պահանջ, կամ բողոք ինքնին արդեն քաղաքական է, և քաղաքականություն է։
Եթե ձեզ համոզել են, որ քաղաքականությունը, կամ քաղաքական պահանջը, դա` բացառապես այս կամ այն անհատների, կամ քաղաքական խմբի փոփոխության պահանջն է, ապա ձեզ պարզապես խաբել են։
Ուրեմն հիշե’ք, քաղաքականությունը, դա՝ նպատակի և դրան հասնելու միջոցների ու մեթոդների ամբողջությունն է։
Ձեզ կրկին խաբել են, «երեխեք»…»