Գերմանիայում սկսվել Է Eurowings-ի օդաչուների եռօրյա գործադուլը
Գերմանական Lufthansa ավիաընկերության ցածրբյուջետային Eurowings ավիաընկերության օդաչուներն սկսել են եռօրյա գործադուլ՝ ձգտելով հասնել թռիչքային ժամերի առավելագույն քանակության նվազման: Այդ մասին հաղորդել Է AP գործակալությունը:
Սպասվում Է, որ փոխադրողի 400 չվերթներից, որոնք նշանակված են երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, կկայանան 230-ը: Միայն Դյուսելդորֆի օդանավակայանում երկուշաբթի օրը հարկ Է եղել չեղարկել ավիաընկերության 171 չվերթից 102-ը: Ավստրիական Eurowings Europe եւ Eurowings Discover դուստր ընկերությունների թռիչքները կկատարվեն նախատեսված ռեժիմով: Անցած անգամ Eurowings-ի օդաչուները գործադուլի Էին դուրս եկել հոկտեմբերի 6-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: