![](/banners/BeFunky-design.jpg)
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/01-232.jpg)
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայում երթևեկությունը կվերականգնվի հոկտեմբերի 18-ին: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացրել` տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. կար փլուզման վտանգ:
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան կառուցվել է 2007 թվականին: Այն մեկ անգամ վերանորոգվել է, սակայն այս պահին այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
«Ամբողջովին փոխելու ենք ճանապարհային սպասարկման ոլորտը և արդեն փոսալցման տրամաբանությունից դուրս ենք գալու, անցնելու միջին նորոգման աշխատանքներին»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Էստակադայում շինաշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի 5-ին: