Բաժիններ՝

Խոհարարական 7 սխալներ, որոնք փչացնում են սնունդը

Լինում են դեպքեր, երբ նույնիսկ սովորական ուտեստներն անհամ են լինում։ Պատճառը սխալների մեջ է, որ կարող է թույլ տալ ցանկացածը:

1. Չեք փորձում կոտլետների ֆարշը

Աղացած միսը պատրաստելուց հետո պետք է խառնուրդը փորձել՝ տեսնելու համար, թե արդյոք կա՞ բավարար աղ, պղպեղ և այլ համեմունքներ։

2. Չեք խառնում չոր բաղադրիչները թխվածք պատրաստելիս

Խոհարարության մեջ կարևոր է գործել բաղադրատոմսի համաձայն։ Օրինակ, եթե ալյուրը չմաղեք փխրեցուցիչի հետ, ապա ջեռոցում խմորը չի բարձրանա, թխվածքը կստացվի խիտ և պինդ։ Թաց և չոր բաղադրիչները պետք է առանձին խառնել, այնուհետև միավորել:

3. Համեմունքներ եք ավելացնում միսը տապակելիս

Տապակելիս միսը կարելի է համեմել միայն աղով: Համեմունքները կայրվեն և կկորցնեն իրենց բույրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ ShutterStock/Fotodom.ru

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս