Բաժիններ՝

Հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերը՝ ըստ առարկաների

Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա քննություն՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաներից, հոկտեմբերի 22-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Մաթեմատիկա», 25-ին՝«Օտար լեզուներ», 26-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», իսկ ահա հոկտեմբերի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է նաև հեռակա ուսուցման քննական կենտրոնները: Դրանք 16-ն են. 6-ը՝ մարզերում, և 10-ը՝ մայրաքաղաքում:

Երևանում՝ թիվ 46 ավագ դպրոց, թիվ 57 հիմնական դպրոց, թիվ 118 ավագ դպրոց, թիվ 135 հիմնական դպրոց, թիվ 155 հիմնական դպրոց, թիվ 168 հիմնական դպրոց, թիվ 200 հիմնական դպրոց, թիվ 170 ավագ դպրոց, թիվ 189 ավագ դպրոց, թիվ 190 ավագ դպրոց:

Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոց, Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց, Լոռիում՝ թիվ 5 ավագ դպրոց, Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց և Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:

Կարդացեք նաև

Հավելենք, որ եթե առկա ուսուցման դեպքում դիմորդը կարող էր բուհը փոխել, ապա հեռակայի դեպքում չի կարող փոխել: Երեք հայտ է լրացնում, որոնք պետք է տվյալ բուհի մասնագիտություններից լինեն:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։

Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:

Տեսանյութեր

Լրահոս