Բաքուն և Երևանը համաձայնության են եկել «խաղաղության պայմանագրի» գլխավոր կետերի շուրջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել «խաղաղության պայմանագրի» սկզբունքային կետերի շուրջ, և մնում է միայն դրանք իրագործել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն:

«Սկզբունքային 5 կետերի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն: Այստեղ մտնում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրի» բանակցությունների հետ:

«Այդ երկու գործընթացները չեն կարող առանձին ընթանալ: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ասել է Չավուշօղլուն:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս