
Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատից»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
«Արամ Ոսկանյանը, որը զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն:
Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել էր «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:
Շնորհակալություն ենք հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում»։