Այս ընտրություններին ընդհանրական գնահատական արդեն տրվել է՝ դրանք ոչ լեգիտիմ են, իսկ դակված արդյունքները, հատկապես՝ հունիսի 14-ի ԿԸՀ-ի խայտառակ որոշումից հետո, ապօրինի՝ պարզապես ծիծաղելի պատճառաբանություններով։
Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ահազանգում է՝ օրերս կայացել է ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը, որն անցել է աղաղակող խախտումներով: